ԱԺ-ում տարվա կեսին մոտ 893 միլիոն դրամի պակասուրդ է առաջացել. գումարը կհատկացվի աշխատավարձի, պարգևավճարների, գործուղումների և այլ վճարների համար

article-image

ՀՀ կառավարությունը երեկ՝ մայիսի 16-ին, անցկացրեց հերթական նիստը: Կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավարարում, չնայած նրան, որ մինչև տարեվերջ դեռ 7 ամիս կա։

Նիստի ընթացքում որոշվեց Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին հատկացնել մոտ 893 միլիոն դրամ։

403 միլիոն դրամը՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ և  վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով, 301 միլիոն դրամը՝ «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով, 94 միլիոն դրամը՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, 46 միլիոն դրամը՝ «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով, 44 միլիոն դրամը՝ «ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառ­ման իրականացման համար գրասենյակային տեխնիկա և կահույք գնելու համար, «Վարչական սարքավորումներ» հոդվածով, 3 միլիոն դրամը՝ «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով:

Այսօրվա կառավարության նիստի քննարկումից պարզ դարձավ, որ Ազգային ժողովի պակասուրդը առաջացել է պատգամավորների երկու մշտական հանձնաժողովների և 59 նոր հաստիքի ավելացման հետևանքով։

Հետաքրքիր է, որ անընդմեջ օպտիմալացումից և պետական միջոցների խնայողությունից խոսող վարչապետն ու իր թիմը Ազգային ժողովում դեռ տարվա կեսից, փաստորեն, կանգնում են նման խնդրի առաջ։

 

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն