Օրենսդիր իշխանության իմքայլական ո՞ր ներկայացուցիչներն են մասնակցել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն. Մաս 2

article-image

Այսօր՝ առավոտյան 8:00-ից փակվել են Երևանի մի շարք դատարանների և որոշ մարզերի դատարանների մուտքերն ու ելքերը։

Երևանում և մարզերում դատական իշխանության գործունեության արգելափակման գործընթացին մասնակցել են օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ։ Նախորդ մասում ներկայացրել էինք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ տասնյակ պատգամավորների, մասնավորապես՝ Վարազդատ Կարապետյանին, Հայկ Սարգսյանին, Գևորգ Պապոյանին, Նարինե Թուխիկյանին, Ռուստամ Բաքոյանին, Սոս Ավետիսյանին, Բաբկեն Թունյանին, Մարիա Կարապետյանին, Նիկոլայ Բաղդասարյանին և Արման Եղոյանին։

Այս մասում ներկայացված են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ տասնյակ պատգամավորներ, մասնավորապես՝ Երևանում և մարզերում դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակմանը մասնակցած Լենա Նազարյանը, Լիլիթ Մակունցը, Հայկ Կոնջորյանը, Նազելի Բաղդասարյանը, Կարեն Սարուխանյանը, Արամ Խաչատրյանը, Հրաչյա Հակոբյանը, Լուսինե Բադալյանը, Սուրեն Գրիգորյանը, Մխիթար Հայրապետյանը։

  • Եվ այսպես, իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանն մասնակցել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերի ու ելքերի արգելափական գործընթացին։

  • ՀՀ ԱԺ փոխնախագահ իմքայլական Լենա Նազարյանը մասնակցել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ տեղի ունեցող գործողություններին։

  • ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մասնակցել է Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցող գործողություններին։

  • Իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ներկա է գտնվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ տեղի ունեցող իրադարձություններին։

  • Մխիթար Հայրապետյանի հետ է եղել նաև իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

  • ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքերի ու ելքերի արգելափական գործընթացին։

  • Նույն դատարանի մոտ է եղել նաև իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

  • Իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանն էլ եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի մոտ։

  • ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ մասնակցել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքերի և ելքերի արգելափակման գործընթացին։

  • Իմքայլական Հայկ Կոնջորյանը մասնակցել է Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ տեղի ունեցող գործողություններին։

Շարունակելի...

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը