(VIDEO) Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «ԲՀԿ» Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ

article-image

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԱԺ առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք է սկսել կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Այս անգամ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քննարկել է առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամին, վարկային պարտավորությունների պատճառով քաղաքացիների սոցիալական դրության վատթարացմանը և այլ հրատապ հարցերի: Քաղաքացիները իրենց խնդիրներն են ներկայացրել Գագիկ Ծառուկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն