«Oxford Analitica» վերլուծական կենտրոնը Հայաստանի համար արձանագրել է քաղաքական առումով ոչ բարենպաստ ներդրումային միջավայր և քաղաքական ռիսկայնության բարձր մակարդակ

article-image

2019 թվականի ապրիլին Բրիտանական «Oxford Analitica» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ և, այսպես կոչված,  VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին և ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության և ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաև քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը։

Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, և որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։  Ռեյտինգներից յուրաքանչյուրի համար, փաստացի գնահատականից զատ, տրվում է նաև կանխատեսում, որը կարող է լինել դրական կամ բացասական, և, համապատասխանաբար հաջորդ ժամանակահատվածի համար կանխատեսում է դրական կամ բացասական զարգացումներ։

Մեթոդաբանական առումով այս վարկանիշը բաղկացած է 4 հիմնական մակարդակներից՝ AR, որն իր բովանդակությամբ հանդիսանում է ցածր ռիսկային վարկանիշ, և այս վարկանիշը շնորհվում է այն երկրներին, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է ցածր։ Վերջին հրապարակման արդյունքներով՝ այս վարկանիշին են արժանացել ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և Եվրոպական միության անդամ մի շարք երկրներ։

 

 

BR կամ միջին ռիսկայնության վարկանիշին արժանանում են այն երկրները, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է միջին, իսկ դրա ազդեցությամբ պայմանավորված հնարավոր կորուստները գնահատվում են ցածր։ Այս վարկանիշին են արժանացել Ռուսաստանը, Չինաստանը, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և այլն։

CR կամ բարձր ռիսկային վարկանիշ ստացած պետություններում քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է բարձր, այդ երկրները ստանում են ոչ ներդրումային կարգավիճակ, և այստեղ քաղաքական ռիսկերով պայմանավորված կորուստները գնահատվում են բարձր։ Այս վարկանիշին են արժանացել Հայաստանը, Սիրիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Աֆրիկյան մի շարք երկրներ, Ուկրաինան և այլն։

Եվ վերջին՝ F վարկանիշային խմբում հանգրվանում են այն երկրները, որոնց քաղաքական ռիսկը գնահատվում է՝ որպես անկառավարելի։ Սա ռիսկայնության առավել բարձր մակարդակն է և լի է անկանխատեսելիությամբ, հետևաբար՝ այս խմբի երկրների համար ազդեցության որևէ գնահատում հնարավոր չէ իրականացնել։

Այսպիսով, համաձայն հրապարակված վարկանիշավորման` Հայաստանի Հանրապետության համար քաղաքական  ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով, «Oxford Analitica» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին և դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ  ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Ի հեճուկս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, որոնց համաձայն հեղափոխությունից հետո Հայաստանում օտարերկրյա ներդրողներն ավելանալու են, և դրանով Հայաստանը լինելու է աշխարհում բացառիկ պետություն` իրականությունն այն է, որ բիզնես շահի տեսանկյունից բացառություններ չկան, և օտարերկրյա ներդրողներն առաջնորդվում են միջազգային կազմակերպությունների վերլուծական գնահատականներով և ներդրումներ կատարում միայն այն պետություններում, որոնք ունեն կայուն բիզնես միջավայր, իրավունքների պաշտպանության տեսանկյունից կանխատեսելի իրավական և անկախ դատական համակարգ։

Հրապարակման թարգմանությունը՝ 168.am-ի։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը