Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներից

article-image

Շվեդիայում Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ն թարմացրել է իր նախազգուաշցումները Թուրքիայում հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ։ Դրան զուգահեռ օրակարգում է հայտնվել նաև հայ հասարակության շրջանում անվտանգային կանխարգելիչ միջոցառումների հարցը։ Աշխատանքներ են տարվում նաև այլ փոքրամասնությունների համայնքներում անվտանգության միջոցառումներն ավելացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին զգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։

Հունվարի 30-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական առաքելությունները որնք գտնվում են Ստամբուլում, հատկապես Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ շրջաններում, գտնվում են ռիսկային գոտում և կարող են ահաբեկիչների հիթրռային հարձակումների թիրախ դառնալ»:

 

Հայ համայնքում ևս որոշակի աշխատանքներ են տարվում հնարավոր վտանգները չեզոքացնելու առումով, ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը զբաղվում է այդ հարցով։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն