Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Բայց, շատ կներեք, Արսեն Թորոսյանը, լինելով արձակուրդում, ինչպե՞ս է նորմատիվ ակտ ընդունել։ Թե՞ հետ է կանչվել արձակուրդից։
Օրինակ՝ եթե դատավորը, լինելով արձակուրդում, որևէ լիազորություն իրականացնի, «հում-հում կուտեն»»։
Աղբյուր՝ AntiFake.am