(PHOTO) Փեսա Ավինյանը դիմակ չկրելու համար տուգանում է հարյուր հազարավոր քաղաքացիների, իսկ նրա աները զբոսնում է առանց դիմակի

article-image

Քաղաքացուն «տուգանքի մատերիալ չհամարող» իշխանության կողմից կորոնավիրուսային համաճարակի ժամանակահատվածում դիմակ չկրելու համար վերջին տվյալներով տուգանվել է ավելի քան 100 հազար քաղաքացի։ Պարզվում է, սակայն, որ բազմաթիվ իշխանականներ, այդ թվում՝ Արտակարգ դրության արդեն նախկին պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ում թեթև ձեռքով իրականացվել և իրականացվում է քաղաքացիներին «տուգանքի մատերիալի» վերածելու գործընթացը, և նրա հարազատները արտոնյալ են՝ դիմակ կրելու պահանջը նրանց վրա չի տարածվում։ Տիգրան Ավինյանի աները՝ Արթուր Պահլավունին, ամեն օր առանց դիմակ կրելու զբոսանքի է հանում իր շանը։ Գործողությունը կրկնվում է ամեն օր և զարմանալիորեն որևէ ոստիկան «չի նկատում» քաղաքացիներին տուգանող Ավինյանի` առանց դիմակ շրջող աներոջը։ Ավինյանի կնոջ հայրը ինքն էլ փաստորեն թքած ունի փեսայի կայացրած որոշումների վրա, և չնայած իր շուրջ հազարավոր քաղաքացիներ են տուգանվում իր փեսայի որոշմամբ, դա չի խանգարում ամեն օր առանց ամաչելու առանց դիմակի զբոսնել քաղաքում։

Ինչ վերաբերմունք պետք է ունենան քաղաքացիները այս իշխանության որոշումների նկատմամբ, եթե դրանք չեն հարգվում և պահպանվում անգամ իշխանականների հարազատների կողմից։

Նկարում՝ Տիգրան Ավինյանի աները՝ Արթուր Պահլավունին շան հետ զբոսնելիս
 

Նկարում՝ աջից` Տիգրան Ավինյանի աները և կինը

 

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն