
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երասխում հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության փաստի առթիվ, այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Նախօրեին ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մարտական դիրքում գտնվելիս գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել։
Աղբյուր՝ Sputnik Արմենիա