.jpg)
Մարտի 23-ին, ժամը 18.25-ին, ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենա է ընկել ձորը: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Վարորդը՝ 24-ամյա Հովհաննես Կոբալյանը, մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն։
Աղբյուր՝ AntiFake.am