Լենա Նազարյանը 2017-ին ձեռք է բերել մոտ 27 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, իսկ 2018-ին դրամական միջոցները և եկամուտները կազմել են 1 միլիոն դրամ և շուրջ 6,5 միլիոն դրամ

article-image

Լենա Նազարյանը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել երեք հայտարարագիր:

Առաջին հայտարարագիրը՝ 2017թ. ներկայացված պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է, որում նշված է Նազարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին, որը կազմել է 1,000,000 ՀՀ դրամ:

Նազարյանի կողմից ներկայացված երկրորդ՝ պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում նշված է, որ վերջինս հարկային տարում ձեռք է բերել 27,200,000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարան:

Լենա Նազարյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում կազմել է 1,000,000 ՀՀ դրամ:

Եկամուտները հարկային տարում կազմել են 28,192,000 ՀՀ դրամ:

Նազարյանի ներկայացրած երրորդ՝ 2018թ.  պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում ներկայացված են վերջինիս դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում՝ 1,000,000  ՀՀ դրամ, և եկամուտները հարկային տարում ՝ 6,537,640 ՀՀ դրամ:

Լենա Նազարյանի ամուսնու կողմից ներկայացված հայտարարագրերը ունեն հետևյալ պատկերը՝

2017թ. տարեկան հայտարարագրում Նազարյանի ամուսինը ՝ Նարեկ Բաբայանը հայտարարագրել է դրամական միջոցները, որը հարկային տարվա սկզբում  և վերջում կազմել  է 1,000,000:

2018թ. տարեկան հայտարարագրում Նարեկ Բաբայանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել է 500,000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում ՝ 600,000 ՀՀ դրամ:

2017թ. Նարեկ Բաբայանի եկամուտները հարկային տարում կազմել է 27,480,000 ՀՀ դրամ, իսկ 2018թ.՝ 4,995,965 ՀՀ դրամ:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն