Ում համար են նախատեսված ոստիկանության տարօրինակ նվերները. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը քիչ-քիչ նմանվում է ռուսական «Поле чудес» հաղորդաշարին կամ ԱԼՄ-ի «Շոգեքարշին», որի մասնակիցներին կենցաղային տեխնիկա էին նվիրում։ Ոստիկանությունը 70 հատ «Շիվակի» ֆիրմայի հեռուստացույց է գնել․ 1 միավորի գինը՝ 70 հազար 751 դրամ, եւ այդ հեռուստացույցները գնել է որպես հուշանվերներ։ 70 հատ հեռուստացույցի համար ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, վճարել է 4 մլն 952 հազար դրամ։

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ում համար են գնվել այդ տարօրինակ նվերները, որովհետեւ պետական մարմնից, այն էլ՝ ոստիկանությունից հեռուստացույց նվեր ստանալը մի փոքր անսովոր է, սովորաբար ուժային կառույցները խորհրդանշական նվերներ են տալիս, ասենք՝ ՀՀ կամ ոստիկանության զինանշանով ժամացույցներ, բայց հեռուստացո՞ւյց։ Ոստիկանությունից մեզ ասացին, որ հուշանվեր հեռուստացույցները ոստիկանության ծառայողների համար են նախատեսված, ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանները խրախուսանքի կարգով հուշանվեր հեռուստացույց են ստանում։ Չի բացառվում, որ պետական մյուս կառույցներում էլ DVD-ի համար են պայքարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն