Գյումրիում քաղաքացին՝ պայթուցիկը ձեռքին, մտել է ոստիկանության «Մուշ» բաժին

article-image

Քիչ առաջ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեսբուքյան գրառում էր  արել՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժնի վրա պայթուցիկ են գցել։

«Սա խոսում է երկրում անիշխանության մասին»-գրել էր նա։

Aravot.am-ը պարզել է, որ քաղաքացիներից մեկը՝ պայթուցիկը ձեռքին, ներս է մտել ոստիկանության «Մուշ» բաժին։ Նա եղել է շատ վրդովված, անձնական խնդիրներ է ունեցել, որոնք կապված չեն եղել ոստիկանության հետ։ Խոսել է այդ խնդիրներից։ Ոստիկանության շենքում նրան վնասազերծել են։

Մենք դիմել ենք նաև ոստիկանության լրատվական ծառայություն՝ պաշտոնական պարզաբանում ստանալու համար։ Այն կհրապարկենք ստանալուն պես։

Աղբյուր՝ Aravot.am
 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն