Արայիկ Հարությունյանն ակտիվ է այնտեղ, որտեղ գումար կա. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնց կազմակերպչական աշխատանքները կատարել է կառավարությունը: Հատկապես բավականին ակտիվ է եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում էլ վստահված են եղել կազմակերպչական աշխատանքները:

Ընդ որում՝ այդ միջոցառումների անցկացման համար բավականին մեծ գումարներ են տրամադրվել: Երեւանում ապրիլի 15-23-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար հայտարարված մրցույթին մասնակցել էին չորս ընկերություններ, եւ վերջնական հաղթող էր ճանաչվել «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն, ում հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1 մլրդ 160 մլն դրամ։ Արայիկ Հարությունյանը եղել է կառավարական հանձնաժողովի նախագահը:

2022 թվականի մայիսի 21-31-ը Երեւանում անցկացվել էր նաեւ բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Այդ առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 750 մլն 192 հազար դրամ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այստեղ եւս առաջնության անցկացման աշխատանքները համակարգողը եւ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը:

Միայն այս երկու միջոցառումով ամեն ինչ չի սահմանափակվում, եւ, առհասարակ, Հարությունյանն ակտիվ է այնտեղ, որտեղ գումար կա, որը կարելի է ծախսել միջոցառման անվան տակ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն