Ի թիվս այլ պրոյեկտների՝ նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցք․ Ալիևը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին

article-image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր առաջին անգամ ՌԴ նախագահի հրավերով հյուրի կարգավիճակով մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ ԵԱՏՄ ղեկավարների ելույթներին հաջորդեցին ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարների ելույթները, ինչպես նաև հյուրի կարգավիճակով Ալիևի ելույթը։ Այս մասին տեղեկանում ենք 168․am-ից։

Ալիևն իր խոսքը սկսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհակալությամբ, որ  վերջինս հրավիրել է մասնակցել միջոցառմանը, որպես հյուր։

Նա նշեց, որ  ԵԱՏՄ անդամ երկրների ու Ադրբեջանի հարաբերությունները, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում  են վերջին 30 տարիների ընթացքում։

Նրա խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման լուրջ նախադրյալներ կան տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ «Այսօր  ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա  եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի ու  Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,-ասաց Ալիևը։

Վերջինս ներկայացրեց Ադրբեջանի առևտրաշրջասնառությունը ԵԱՏՄ երկրների հետ, նշելով, որ նախորդ տարի առևտրաշրջանառությունն այդ երկրների հետ աճել է 31 տոկոսով, կազմելով 4,7 մլրդ դոլար։

Ալիևը նշեց, որ Ադրբեջանը տեղակայված է տրանսպորտային հաղորդուղիների  խաչմերուկի վրա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-հարավ, որը թույլ է տալիս փոխադրումներ իրականացնել ցանկացած ուղղությամբ։ Ի թիվս մի շարք տրանսպորտային պրոյեկտների՝ Իլհամ Ալիևը նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ասաց․ «Ադրբեջանը նախաձեռնել է  նաև Զանգեզուրի միջանցքի ձևավորում, որը ոչ միայն կկապի երկրի հիմնական մասը  Նախիջևանի հետ, այլև կդառնա միջազգային երթուղիների մաս»։

Աղբյուր՝ 168․am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն