ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակման մասին

article-image

Այսօր՝ հունիսի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակման մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Վիեննա/Բրատիսլավա- 29 հունիսի, 2019թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունիսի 27-28-ը այցելել են Վիեննա և Բրատիսլավա` քննարկումներ ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների մշտական ներկայացուցիչների, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինջերի և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համանախագահների կողմից տարածաշրջան վերջին այցի և հայ և ադրբեջանցի արտգործնախարարների հետ Մոսկվայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքների վերաբերյալ: Նրանք հանդիպել են նաև  ԵԱՀԿ Բարձր Մակարդակի Պլանավորման խմբի գնդապետ Վլադիմիր Մինարիկի հետ: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկը:

Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա բացթողումը  և բարձր են գնահատել  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերը` բանտարկյալների նկատմամբ առաջին դրական քայլի խթանման համար:

Համանախագահները կոչ են անում կողմերին լրացուցիչ կոնկրետ մարդասիրական միջոցառումներ ձեռնարկել խաղաղության նպաստող և որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն