Արտակ Գասպարյան. ժողովրդի սիրելիից՝ իշխանական քարոզիչ

article-image

«Նոր հայեր» թիմի անդամ, նախկին հումորիստ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ներկայիս հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը, ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ մասնավորապես ասվում էր. «ՀՀ վարչապետի հրամանով մինչև 2020 թվականը 1988 թ.-ին երկրաշարժից տուժած 457 ընտանիք կստանան նոր բնակարաններ։ Հարցը վերջանականապես կլուծվի։

30 տարի ոչ ոք չէր կարող/չէր ցանկանում/չէր կարողանում լուծել այս հարցը։

Մեկ տարվա ընթացքում լուծեցին։

Բայց թող նախկին իշխանությունները և «շիսծյոռկեքը» ջանքեր գործադրեն նոր իշխանությանը վարկաբեկելու համար, մեկ էլ տեսար՝ ստացվեց։

Փոքր ուղղում. կսկսվի 2020 թվականից։ Ներառված է 2020 թվականի բյուջեի մեջ»։

Հայտարարության նախապատմությունը գալիս է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի այն հայտարարությունից, որ «տարիների ընթացքում նրանց (շահառուների – խմբ.) քանակը նվազել է, մնացել է ընդամենը 457 շահառու, որոնք դեռ բնակարան չեն ստացել։ Սակայն մինչև 2020 թվականը կառավարությունը մտադիր է ավարտել այս գործընթացը և այդ նպատակով արդեն իսկ 3 միլիարդ դրամ է առանձնացրել»:

Վարչապետի խորհրդականի հայտարարությունը արձագանքել է նաև Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Արտակ Գասպարյանը որոշ ժամանակ անց ջնջել է իր գրառումը:

Հետաքրքիր է, որ Արտակ Գասպարյանի հրապարակման մեծ մասը ապատեղեկատվություն է: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից Գասպարյանը նշում է, որ երկրաշարժից տուժածների խնդիրը 30 տարի է, ինչ լուծում չի ստացել, այնինչ հենց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն է նշում, որ տարիների ընթացքում նրանց թիվը նվազել է՝ հասնելով 457 շահառուի:

Վահագն Վերմիշյանը նաև նշել է, որ Կառավարությունը մտադիր է այս խնդիրը լուծել մինչև 2020 թվականը, և որ դրա համար արդեն իսկ առանձնացվել է 3մլրդ դրամ, ուստի Արտակ Գասպարյանի այն փոքրիկ ուղղումը, որ հարցը մտել է 2020թ. բյուջե և կիրականացվի 2020 թվականից, ևս սխալ տեղեկատվություն է:

Այս մասին ճշտող հրապարակում է կատարել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Վարչապետի ռուսախոս նախկին հումորիստ խորհրդականը իր հրապարակումը հեռացնելուց հետո մի քանի այլ հեգնախառն հրապարակումներ է կատարել` հասցեագրելով իրեն քննադատողներին.

Մի՞թե հանուն իշխանական պրոպագանդայի արժե ապատեղեկատվություն տարածել, վիրավորել նախկին գործընկերներին, հեգնական արտահայտություններ անել քննադատողների հասցեին, նախկին սիրված հումորիստից վերածվելով շարքային իշխանական քարոզիչի։

Վարչապետի խորհրդականի նման ոգևորությունը նորություն չէ: Վերջինս բավական ակտիվ է եղել նաև 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքում:

Հարկ ենք համարում նշել, որ բարձրաստիճան այնպիսի պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպիսին Արտակ Գասպարյանն է, պետք է պատշաճ վարքագիծ դրսևորեն հրապարակային հարթակներում և չտարածեն ապատեղեկատվություն:

Բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ Արտակ Գասպարյանի տնօրինության տակ է նաև Баграмян 26 տելեգրամյան ալիքը: Հարթակը ակտիվանում էր այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ էր ունենում ՌԴ ղեկավարության հետ։ Աղբյուրները պնդում են, որ թեև հենց Գասպարյանը չի զբաղվում ալիքի աշխատանքներով, սակայն տեղեկատվական քաղաքականությունը ղեկավարվում է վերջինիս կողմից: Ավելի ուշ, Արտակ Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է տեղեկատվությունը.

Արտակ Գասպարյանը, դեռևս 2014թ. Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի հետ շարժական ճաշարան էին ստեղծել և փլավ ու կոլոլակով սոուս էին բաժանում կարիքավորներին: Այսօր բարձրաստիճան պաշտոնյա ընկերները ևս համագործակցում են: «Հրապարակ» թերթը գրել էր, որ «Արտակ Գասպարյանը, ում ջանքերի շնորհիվ նաեւ Մարությանը քաղաքապետ դարձավ, հաճախ ներկա է լինում քաղաքապետարանում հրավիրվող խորհրդակցություններին, քննարկումներին։ Մասնակիցները չեն հասկանում, թե ինչ կարգավիճակ ունի նա եւ ինչու է շարունակ Մարությանի կողքին»:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Արտակ Գասպարյանը, լինելով ՀՀ վարչապետի խորհրդականը, անընդհատ «սիրո խոստովանություններ» է անում Մոսկվային և Ռուսաստանին: Օրինակ՝

Aysor.am լրատվականն էլ մի քանի հրապարակումներ էր ներկայացրել, որոնք, ինչպես վերոնշյալ գրառումը, այնպես էլ 2018թ. մայիսին Նիկոլ Փաշինյանի նվիրված հրապարակումը Գասպարյանը հեռացրել է իր էջից: Լրատվամիջոցի հրապարակումից հետո Գասպարյանը վերադարձրել է լուսանկարը:

(Լրատվականի ամբողջական հրապարակումը՝ Վարչապետի խորհրդականը հեռացրել է Փաշինյանին գովաբանող գրառումը և պատրաստվում է վերադառնալ Մոսկվա (Տեսանյութ))

Ցավալի է, որ հասարակության կողմից դրական կերպար հանդիսացող անձը, ժամանակին վայելելով ժողովրդի սերն ու հարգանքը, այսօր թաթախվել է ներքաղաքական հարցերի մեջ` հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի քարոզիչը և իշխանությունների ջատագովը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը