Այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն #Պահպանեք_Սահմանադրությունը (#Save_Constitution) խորագրով ՀՀ նախագահի նստավայրի դիմաց համատեղ իրականացնում են խորհրդանշական ակցիա:
Խորհրդանշական ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը։