Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

article-image

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 17-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը:

Սերգեյ Լավրովը շեշտել է հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված հայտարարության արդիականությունը:

Քննարկումների ընթացքում ընդգծվել է հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից Մոսկվայում ընդունված հումանիտար նպատակներով կրակի դադարեցման հայտարարության դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը:

Կողմերը հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հնարավորինս արագ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով հիմնարար սկզբունքների հիման վրա բովանդակային բանակցությունների սկսման վերաբերյալ Մոսկվայի համաձայնության կարևորությունը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն