«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը ուղղակի միջամտություն և ոտնձգություն է ազատ մամուլի նկատմամբ. AntiFake.am-ի խմբագրության հայտարարությունը

article-image

Քիչ առաջ 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը, այս մասին գրում է Hraparak.am-ը:

Կայքի հաղորդմամբ՝ նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման ակցիայի պատճառը, ըստ նրանց,  Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

AntiFake.am-ի խմբագրությունը խստիվ դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը և Անժելա Թովմասյանի հասցեին հնչած վիրավորանքները։ Տեղի ունեցածը ուղղակի միջամտություն և ոտնձգություն է ազատ մամուլի նկատմամբ։

AntiFake.am-ի խմբագրությունը իր աջակցությունն է հայտնում Անժելա Թովմասյանին և «Հայելի» մամուլի ակումբի անձնակազմին։ Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող ոտնձգությունները ազատ մամուլի նկատմամբ՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ոտնձգության հեղինակներին։

 

AntiFake.am-ի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն