Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական է տվել. նոր վարչապետի անունը արդեն հայտնի է

article-image

Այսօր` հոկտեմբերի 8-ին, հրաժարական է տվել Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը: Մամեդովը վարչապետի պաշտոնում էր նշանակվել 2018թ. ապրիլի 21-ին: Նախկինում նա զբաղեցնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Հրաժարականի պատճառների մասին չի խոսվում:

Խորհրդարանը (Միլլի Մեջլիսը) արդեն հասցրել է միաձայն ընտրել Կառավարության նոր ղեկավարին: Նորընտիր վարչապետը Ալի Ասադովն է` դարձյալ նախագահական աշխատակազմից: Նա զբաղեցնում էր նախագահ Ալիևի աշխատակազմի տնտեսական հարցերով օգնականի/ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն