(VIDEO, PHOTOS) Ոստիկանությունը հեռացրել է համազգեստով սադրիչներին, սակայն նրանք շարունակում են շրջել Ազատության հրապարակի շրջակայքում

article-image

Ազատության հրապարակում ընթանքում է «Հանուն Հայրենիքի փրկության» խորագրով, կապիտուլյացիայի ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։ Մինչև հավաքի մեկնարկը, ի թիվս բազմաթիվ ցուցարարների, Ազատության հրապարակում հավաքվել էին նաև հավաքի հետ որևէ առնչություն չունեցող համազգեստով մարդիկ։ Սկզբում նրանք Թումանյանի արձանի մոտ կանգնած հետևում էին հավաքի նախապատրաստական աշխատանքներին, ապա ոստիկանության ծառայողները մոտեցան և հեռացրեցին նրանց այդտեղից։ Վերջիններս հեռացել են բուն հանրահավաքի վայրից, սակայն շարունակում են խմբով շրջել Ազատության հրապարակի շրջակայքում։

Հիշեցնենք, որ 17 կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր նախաձեռնել են «Հանուն հայրենիքի փրկության» խորագրով հանրահավաքները, քանիցս զգուշացրել են, որ իշխանությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում և Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատանը հավաքում է մարդանց, նրանց բաժանում է զինվորական համազգեստ և զենք և հրահանգավորում սադրանքներ իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքների ընթացքում։

Ոստիկանությունը բուն հավաքի վայրից հեռացրել է հավաքի հետ առնչություն չունեցող զինվորական համազգեստով մարդկանց, որոնք, ըստ էության, ուղարկվել են իշխանության կողմից հավաքի ընթացքը խոչընդոտելու և սադրանքներ իրականացնելու համար։ Վերջիններս հեռացել են Ազատության հրապարակից, սակայն շարունակում են խմբով շրջել Ազատության հրապարակի շրջակայքում։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն