(VIDEO) Դու այլևս անելիք չունես Հայաստանում, ուզում ես բոլոր նախարարներիդ փոխի․ Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է՝ Շիրակի մարզպետարանի բոլոր մուտքերը փակ են

article-image

Այս պահին փակված են Շիրակի մարզպետարանի բոլորն ելքերն ու մուտքերը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղի եթերով հայտնեց կինոպրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Քեզ եմ դիմում, Փաշինյան Նիկոլ, Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերը շատ էսթետիկորեն փակված են, ոչ թե դժբախտ ու դժգույն, ոնց որ քո կյանքն է, այլ շատ էսթետիկ ձևով։ Սա խաղաղ, ապակուսակցական անհնազանդության ակցիա է։ Մենք այս ակցիայով ուզում ենք քեզ հասկացնել, գերագույն գլխավոր դավաճան, որ դու անելիք չունես էլ մեր երկրում, որ 2.5 տարի դու փոքր–փոքր քայլերով տարար մեր երկիրը կործանման, ասֆալտեցիր բոլոր ճանապարհները, որ այդ ճանապարհներով Արցախը հանձնես թուրքին»,– ասաց նա։

Նա Փաշինյանին ասաց․ «Դու այլևս անելիք չունես, ուզում ես բոլոր նախարարներիդ փոխի, չեն բացվելու ճանապարհները, Հայաստան երկիրը կանգնելու է, որովհետև դու անելիք չունես ՀՀ–ում, քո միակ անելիքը դատարանում փորձել ապացուցել քո անմեղությունը, ինչին ես շատ–շատ կասկածում եմ»։

Ռուբեն Մխիթարյանը, դիմելով քաղաքացիներին նշեց, որ կարող են ցուցաբերել իրենց անհազանդությունը աստորագրված հայտարարության հետ կապված, ապացուցեն, որ իրենք պատրաստ չեն Հայաստանից ձեր տներն այրել ու գնալ այլ երկիր, ինքներդ ապացուցեք, ինքներդ որոշեք, թե ինչպես եք անում, մեր խնդիրն է, որ ժամ առաջ թուրք դավաճանը հեռանա Հայաստանից։

Նա ցույց տվեց, թե ինչպես են բոլոր փողոցները փակված և նշեց՝ փողոցները չեն բացվելու որքան էլ ազդանշան տան։

Աղբյուր՝ Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն