Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահը Հայաստան է վերադարձել 25.000 եվրո արժողությամբ չարտերային թռիչքով. «Mediaport»

article-image

«Mediaport» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր՝ ՌԴ-ում գտնվելու մասին Mediaport-ի հրապարակումից  հետ ընդհատել է գաղտնի այցը և այս պահին վերադառնում է Հայաստան՝ մասնավոր  չվերթով:

«Այս պահին նա գտնվում է Մոսկվայի օդանավակայանում: Լրատվամիջոցներն առավոտից փորձում են կապ հաստատել Հարությունյանի խոսնակի հետ, բայց ապարդյուն: Արցախի նախագահի հրահագով ամեն ինչ արվում է գաղտնի այցի լուրը հանրությունից թաքցնելու համար:

Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել տեղի ժամանակով 21:44, վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 01:44-ին: Ի դեպ, Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը:

Նշենք, որ Արցախի նախագահը ՌԴ էր մեկնել իր պաշտոնը պահելու հարցով, քանի որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին:

Արայիկ Հարությունյանի խոսնակը երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չի պատասխանել, ավելին՝ օրեր առաջ կայացած խորհրդակցության մասին հաղորդագրություն էին տարածել՝ կոծկելու Հարությունյանի ՌԴ մեկնելու փաստը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ գաղտնի այցից այս գիշեր Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet»  մոդելի մասնավոր ինքնաթիռով (կոդային համարը՝ RA67172, ավիաընկերություն՝ Jet Travel Club):

Չարտերային թռիչքի արժեքը կազմել է 25.000 եվրո:

Ուշագրավ էր Արցախում ստեղծված աղետի ֆոնին նախագահը նման գումար է ծախսում մեկ չվերթի համար»,- գրել է ալիքը։

Աղբյուր՝ «Mediaport»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն