Հանցագործից` Փաշինյանի սրտի գործարար կամ «ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո բազմաթիվ հարցերում փոխել է իր այն դիրքորոշումները, որոնք արտահայտում էր պատգամավորի կարգավիճակում։ Այդ հարցերից մեկն էլ նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նկատմամբ վերաբերմունքն ու նրա մասին ունեցած կարծիքն է։

Պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովից տարբեր ժամանակահատվածներում ներկայացրել է Սամվել Ալեքսանյանի կատարած հանցագործությունները։

Օրինակ՝ 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված Սամվել Ալեքսանյանի իրականացրած, ինչպես Փաշինյանն է նշում, առևանգումների և ահաբեկումների մասին և պահանջում, որպեսզի ՀՔԾ-ն լուրջ քննության առնի հրապարակված պատմությունը, քանի որ դրա վերաբերյալ կան լուրջ փաստեր ու վկայություններ։

2016 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺ նիստի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարում է Մոսկվայում «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության մասին և նշում. «Նա ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի անդամ է և Սամվել Ալեքսանյանի մասին ահաբեկումներ, առևանգումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործերով առանցքային վկա»։

Փաշինյանը նշում է, որ այդ անձի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը 1 շաբաթ առաջ կարճվել է, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ մարմինների ծախու լինելու անհերքելի ապացույց է։

«Ակնհայտ է, որ  Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է «վարձու մարդասպանը» և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,-նշում է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի կողմից հանցագործ, առևանգումների, ահաբեկումների, սպանությունների պատվիրատու որակված Սամվել Ալեքսանյանը «Նոր Հայաստանում» «գործարար և բարերար է»։

Ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում.

Ըստ տեղեկությունների՝ Սամվել Ալեքսանյանը շատ ջերմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Նրանց կանայք հաճախ են շփվում և մտերիմ ընկերներ են։

Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամների ամենաակտիվ հովանավորներից մեկը։

Երեկ էլ՝ նոյեմբերի 1-ին, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սամվել Ալեքսանյանին պատկանող Սարտեքս ընկերության ֆաբրիկայի բացմանը, որտեղ փակցված է եղել Նիկոլ Փաշինյանի «թևավոր խոսքը»՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:

Փաստորեն՝ «Նոր Հայաստանում» «հանցագործից» դեպի Փաշինյանի սրտի «բարերար և գործարար» ճանապարհը շատ կարճ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն