ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հերթական մանիպուլյացիան և քաղաքական հայտարարությունները

article-image

Ներկայիս իշխանության կարկառուն համակիր, այժմ նաև  ներկայացուցիչ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, նոյեմբերի 1-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անելով մի շարք քաղաքական բնույթի հայտարարություններ, ինչը օրենքի խախտում է։ Մինչ հայտարարությանն անդրադառնալը` ներկայացնենք Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրության նախապատմությունը, որպեսզի վերջինիս գրառումը ընկալելի լինի այդ լույսի ներքո։

Այսպես, Վահե Գրիգորյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առավել հայտնի է դարձել հասարակության շրջանում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտնի գաղտնալսումից որպես իրավաբան, ում հանձնանարում են փարատել հրահանգված դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անօրինական որոշումը, որից հետո, ինչպես հայտնի է, Գրիգորյանը օրենքի կոպիտ ոտնահարմամբ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու (որին, ի դեպ, Վահե Գրիգորյանը տխրահռչակ ճառեր արտաբերող դեմագոգ, ոչ լեգիտիմ նախագահ էր համարում) և Աժ կողմից ընտրվել է ՍԴ դատավոր:

Ընտրվելուց հետո Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հանդես է եկել մի կոչով, որը ոչ այլ ինչ  էր քան իշխանությունը զավթելու հավակնություն: Վահե Գրիգորյանը իրեն հռչակել էր ՍԴ նախագահ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նախկին սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորները ներկայացված էին որպես «անդամներ», իսկ նոր՝ 2015թ. սահմանադրական բարեփոխումներով «ՍԴ անդամ» տերմինը փոխակերպվել է նույնաբովանդակ «ՍԴ դատավոր» տերմինով:

Օրեր առաջ ՍԴ դատավորը, ով, ըստ էության, Հրայր Թովմասյանին համարում է ոչ լեգիտիմ ՍԴ նախագահ, իսկ ՍԴ-ն՝ ոչ լեգիտիմ մարմին, իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց «ՍԴ ճգնաժամի մասին» վերնագրով, որտեղ ՍԴ դատավորը անցել է բոլոր կարմիր գծերը, և որը իր բովանդակությամբ բացահայտ քաղաքական տեսքտ է հիշեցնում:

Հայտարարության մեջ Գրիգորյանը խոսում է ՍԴ Ժողովրդավարական և սահմանադրական ճգնաժամերի մասին, այսինքն մի դեպքում առարկում է «ՍԴ դատավոր» և «ՍԴ անդամ» տերմինների վերաբերյալ և պնդում, որ այդ տերմինները նույնական չեն պայմանավորված պաշտոնավարման ժամկետներով, լիազորությունների ծավալներով, ընտրության եղանակներով, իսկ մյուս դեպքում ՍԴ ոչ լեգիտիմ լինելու այն մասով, որ ՍԴ անդամները չեն ընտրվել ժողովրդի վստահությունը վայելող դատարանակազմական մարմինների միջոցով և տարիներ շարունակ մեծամասամբ կայացրել են ժողովրդավարական սկզբունքներին հակասող որոշումներ:

Իր հայտարարության մեջ Գրիգորյանը բազմաթիվ քաղաքական հարցերի է անդրադառնում, հայտնում իր դիրքորոշումները այդ հարցերի վերաբերյալ, մասնավորապես, բազմիցս շեշտում նախկինների կողմից «թույլատրելի արդարադատություն» իրականացնելու գործելաոճը և սա ասում է այն մարդը, ում հրահանգում են Քոչարյանի գոծով «մի բան գրել», ում օրենքի կոպիտ խախտմամբ բառի բուն իմաստով տեղավորում են պաշտոնի, ով արհամարհելով ՀՀ օրենսդրությունը բացահայտ քաղաքական գնահատականներ է հնչեցնում տարբեր առիթներով, սակայն նույնիսկ այստեղ Վահե Գրիգորյանը կողմնակալ է և նշում է միայն մինչև 2018թ. ապրիլը տեղի ունեցած ապօրինությունները՝ աչք փակելով ներկայումս տեղի ունեցող քաղաքական տեռորի և «թույլատրելի արդարադատության» դասական օրինակների վրա, որոնցից մեկի առանցքում հենց նա է գտնվում:

Եվ սա դեռ ամենը չէ, ՍԴ դատավորը, ով ոչ լեգիտիմ և հակասահմանադրական է համարում ՍԴ-ն, չի ներկայանում ՍԴ նիստերին, և դա դեռ քիչ է, օգտվում է ծառայողական մեքենայից և ստանում ՍԴ դատավորի համար նախատեսված աշխատավարձ և պարգևավճարներ։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրությամբ, դատական օրենսգրքով, ՍԴ մասին ՀՀ օրենքով` ՍԴ դատավորը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն, իսկ նրա կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելը, որը Վահե Գրիգորյանի պարագայում ակնհայտ իրողություն է, հիմք է ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման համար:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն