Բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պարտավոր են այստեղ գտնվել և աջակցել երիտասարդներին. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը իր զորակցությունն է հայտնում ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ուսանողներին:

Նարեկ Սամսոնյանն «Ազատ ՈՒսանողների Ֆորում» ուսանողական միության անդամների հետ գտնվում է ԿԳՄՍ նախարարության դիմաց աջակցելու նստացույց իրականացնող ուսանողներին:

«Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու ուսանողներին և վերահաստատելու մեր վճռականությունը»,-նշեց Սամսոնյանը :

«Բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պարտավոր են այստեղ գտնվել և աջակցել երիտասարդներին և իրենց ուժերի ներածի չափով փորձեն հնարավորինս օժանդակել շարժման պրոգրեսիվ զարգացմանը, սա բոլորիս պետք է»,-հավելեց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը