Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան սեռափոխ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորումն արդարացնելու համար

article-image

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու նպատակով այցելել էր ՀՀ ԱԳՆ, որի մոտ գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց իրականացնող երիտասարդները զրուցեցին նրա հետ։ Ի պատասխան երիտասարդներից մեկի այն դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյանը 20 միլիոն դրամ գումար է հատկացրել սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի համար` Փաշինյանը նշեց. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ակնհայտ մանիպուլյացիա է։

Այսպես, կարճամետրաժ և երկարամետրաժ ֆիլմերը պետական միջոցներով ֆինանսավորելու մասին որուշումը կայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։ Դեռևս այս տարվա մարտ ամսին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը մրցույթ է հայտարարել, որի փորձագիտական հանձնախումբը, ուսումնասիրելով ներկայացված 65 հայտերը, որոշում է կայացրել պետական ֆինանսավորում հատկացնել 10 լիամետրաժ ֆիլմի, այդ թվում՝ սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմին։

AntiFake.am-ի հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը նշել է, որ 2019 թ. գարնանային նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային կինոկենտրոնի փորձագիտական հանձնախումբը՝ Կարինե Խոդիկյան, Արմեն Ալիխանյան, Հայկ Կիրակոսյան կազմով, նայել են ֆիլմը, ընտրել են և ֆինանսավորման չափն էլ որոշել են՝ 20 միլիոն ՀՀ դրամ։

Այսինքն՝ կինոկենտրոնը չի կարող որոշել ֆինանսավորում հատկացնել ֆիլմի միայն մի հատվածի համար։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականում հրապարակված ««Մել». ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա» վերնագրով  հոդվածից տեղեկանում ենք, որ ֆիլմը ենթադրում է սեռական փոքրամասնություն կազմող անձանց պրոպագանդա։ Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանը պատմել է ֆիլմի բովանդակության մասին. «Մել»-ի նկարահանումները սկսվել են Մելի եւ Ծաղիկի Հայաստանում համատեղ կյանքի սկզբից, իսկ դրանից հետո տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վավերագրվել են։ «Մինչեւ մեր նկարահանումները, հերոսների կյանքում տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ ֆիլմում կներկայացվեն բեմադրված տեսարանների օգնությամբ: Այդ տեսարանները կուղեկցվեն վավերագրական հարցազրույցների ձայնով. կարծես հերոսն է մեզ ուղեկցում դեպի իր անցյալը։ Բեմադրված տեսարանների միջոցով հանդիսատեսը կլսի ու կտեսնի Մելի մանկության վախերն ու երազանքները։ Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ՝ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»։

Իննա Սահակյանը նաև նշել է, որ ֆիլմը, ըստ զարգացող իրադարձությունների, կավարտվի Մելի վիրահատությամբ (սեռափոխություն) եւ դրան հաջորդող ժամանակահատվածով։

Այսպիսով, ակնհայտ է, որ ֆիլմի բովանդակությունը ոչ այնքան ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին է, որքան սեռափոխ եղած Մելի։ Ուստի՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ մանիպուլյացիա է արել ՀՀ կառավարության կողմից նույնասեռականության պրոպագանդայի համար պետական բյուջեից հատկացված միջոցներն արդարացնելու և Արայիկ Հարությունյանին պաշտպանելու համար։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն