ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգեւավճար են բաժանել. 10 ամսում 14 անգամ պարգեւատրվել են

article-image

Irakanum.am-ը գրում է․ 

«Նախարարների աշխատավարձերի-պարգեւավճարներ գաղտնի բարձրացման սկանդալից հետո հիմա էլ Ազգային ժողովի պատգամավորներն էն աստղաբաշխական թվերով պարգեւավճարներ ստանում:

Հետհեղափոխական թիմը, որը իշխանության եկավ կեղծիքն ու անարդարությունը մերժելով ԱԺ պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին հունվարից մինչեւ նոյեմբեր 14 անգամ պարգեւավճար է տվել:

Այստեղ հարց է առաջանում, երբ տարին ունի 12 ամիս եւ մինչ նոյեմբեր ներառում է 10 ամիս, ինչպես է ստավցել, որ պարգեւավճար են ստացել 14 անգամ:

Ստացվում է, որ եղել են ամիսներ, որ պատգամավորներին եւ աշխատակազմին մի քանի անգամ են պարգեւավճար տվել: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից: Կառույցից մեր հարցին ի պատասխան նշել են, որ այս ժամանակահատվածում տրված 14 պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ: Սա համարժեք է 1,9 միլիոն դոլար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն