Ըստ ընթերցողների՝ «#հաղթելու_ենք»-ը 2020թ. իշխանական ամենաթոփ սուտն է. քվեարկության ամփոփում

article-image

Նախորդ հրապարակմամբ AntiFake.am-ը անդրադարձել էր 2020թ. իշխանական ամենահայտնի ստերի թոփ տասնյակին:

Որոշելու համար, թե ներկայացված ստերից, ըստ մեր ընթերցողների, որն էր ամենաթոփը՝ AntiFake.am-ի տելեգրամյան էջում հարցում էր կազմակերպել: Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքները:

Առաջին հորիզոնական. «Հաղթելու ենք»

Այս լոզունգի կիրառմամբ 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները 44 օր շարունակ հաղթանակի մասին ստերով էին կերակրում հասարակությանը:

Երկրորդ հորիզոնական. Շուշին հանձնելու հարցը նախկինում ներառված է եղել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային թղթերում:

Շուշիի կորուստը «ծածկադմփոց» անելու համար իշխանական քարոզչամեքենան տարածում էր այն ստահոդ տեղեկությունը, թե Շուշին հանձնելը նախկինում ևս քննարկվել է: Իշխանական այս սուտն անգամ հերքվել է ՌԴ նախագահի կողմից:

Երրորդ հորիզոնական. Պետական ապարատում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը այլևս չի գործում:

Պետական ապարատում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով նշանակումները շարունակվել են նաև 2020թ. ընթացքում:

Չորրորդ հորիզոնական. Աննա Հակոբյանը պատերազմի օրերին մարտական հերթապահություն է իրականացրել մարտական դիրքերում:

Աննա Հակոբյանը ստում էր` ասելով, թե պատերազմի օրերին մարտական հերթապահություն է իրականացրել մարտական դիրքերում: Այս մասին իր հերթական ստով նախ հաստատել էր ԱՀ նախագահի մամուլի խոսնակը` ասելով, թե տիկինը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: Ապա ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը բացահայտել էր, որ տիկին Հակոբյանը պատերազմական օրերի ընթացքում հրամանատական կետում է գտնվել:

Հինգերորդ հորիզոնական. Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, այնինչ իր հետագա հայտարարություններով Փաշինյանն ինքը հերքեց իր սուտը:

Վեցերորդ հորիզոնական. Նիկոլ Փաշինյանի ընտանիքի երազանքը իր հին բնակարան վերադառնալն է:

Վարչապետի տիկինը հայտարարում էր, թե իրենց ընտանիքը երազում է հին բնակարան վերադառնալու մասին, այնինչ այդ բնակարանը Փաշինյան ընտանիքի կողմից հանվել էր վաճառքի:

Յոթերորդ հորիզոնական. Պատգամավոր Հայկ Սարգսյանը կապ չունի «White Shorja» լողափի և այնտեղ կազմակերպված «փարթիի» հետ:

Սևանա լճի «Սպիտակ Շորժա» լողափում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ հակահամաճարակային բոլոր կանոնների խախտմամբ բազմամարդ խնջույք էր անցկացվել ու իշխանության ներկայացուցիչները՝ Սարգսյանի գլխավորությամբ լծվել էին այն ստի տարածմանը, թե վերջինս կապ չունի լողափի և այնտեղ կազմակերպված «փարթիի» հետ:

Ութերորդ հորիզոնական. Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով և մեկ շաբաթում բուժվել:

Նիկոլ Փաշինյանը «վարակվեց»  կորոնավիրուսով և մեկ շաբաթ անց հայտարարեց, թե բուժվել է: Փաշինյանի հետագա քայլերն ու իրարամերժ խոսքերն ապացուցում են, որ վերջինս ստել է:

Իններորդ հորիզոնական. Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել:

Իմքայլական պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը Ազգային ժողովում թիկունքից հարվածներ էին հասցրել Էդմոն Մարուքյանին: Չնայած այդ ամենն ապացուցող տեսագրությունների առկայությանը` վերջիններս հերքել էին, թե հարվածել են Մարուքյանին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ շարունակել էր վերջիններիս սուտն ու հավելել, թե հայտնի միջադեպի ընթացքում վարչապետը ԱԺ նիստերի դահլիճում չի գտնվել:

Տասներորդ հորիզոնական. «Մոռանալ «հերոսական անցյալը»՝ նզովել նախնիներին» հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանը չէ:

2005 թվականի դեկտեմբերի 9-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ «Մոռանալ «հերոսական անցյալը»»՝ նզովել նախնիներին» խորագրով հոդվածը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը` infocheck.am-ը վերագրել էր ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Այսպիսով, հարցմանը մասնակցած մեր ընթերցողների 64%-ի կարծիքով 2020թ. իշխանական ամենաթոփ սուտը «Հաղթելու ենք» քարոզչական լոզունգն էր:

Տեղեկացնենք, որ ընթերցողների մի մասն էլ ֆեյսբուքյան մեկնաբանությունների բաժնում 2020թ. իշխանական ամենաթոփ ստի իրենց տարբերակն են ներկայացրել: Ընթերցողներից մեկի կարծիքով` իշխանական ամենաթոփ սուտը Փաշինյանի կողմից 2019թ. արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն էր, որը նրա հերթական ստերից մեկն էր, որ պարզվեց 2020թ. ընթացքում: Համաձայն մեկ այլ ընթերցողի մեկնաբանության` «Նիկոլ Փաշինյանի բոլոր խոսքերն էլ թոփ ստեր են, ինչպես օրինակ բոլորին սիրելու ու բոլորի առջև խոնարհվելու «ստերը»»:  Այսօրինակ մեկնաբանություններից բացի` ընթերցողները նշում էին, որ իշխանության բոլոր ստերն էլ թոփ էին ու արժանի հաղթանակի:
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն