Իջևանում Բանակի օրվան նվիրված միջոցառման համար բյուջեից 700 հազար դրամ է հատկացվել. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. 

«Հունվարի 30-ին Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանի դահլիճում, նախատեսված է հայոց բանակի կազ­մավորման 29-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում: Տավուշի մարզպետարանը հայտարա­րել է, որ այդ միջոցառումը նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի և զինված ուժերի դերը հասարակու­թյան աչքերում, խթանել հայ երիտա­սարդի և պատանու ռազմահայրենա­սիրական դաստիարակության գործըն­թացը. արժևորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում: Տավուշի մարզպետարանի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումն անցկացնելու համար մարզպետարանը հայտարարել է մրցույթ, որին կարող են մասնակցել ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, ՀԿ-ներ: Հայոց բանակի տարեդարձին նվիրված մշակութային ծրագրի ար­ժեքը 700 հազար դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):

Մրցույթի արդյունքում մարզպետա­րանը կընտրի այն ծրագիրը, որը բո­վանդակային առումով լավագույնը կճանաչի:      

Տավուշի մարզկենտրոն Իջևանի համայնքապետարանն ունի մշակութային մի քանի հիմնարկներ, մարզի համայնքները՝ մշակութային կենտրոններ, մարզի տարածքում տեղակայված զորամասերում կան շնոր­հալի երաժիշտներ և երգիչներ, որոնց կարողությունները կարելի էր օգտա­գործել հայկական բանակի օրվան նվիրված միջոցառում կազմակերպելու համար, իսկ պետական բյուջեի 700 հա­զար դրամն ուղղել մարզի հաշմանդամ ազատամարտիկների, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին ֆինանսապես օգնելուն:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նախկինում իր հայտարարություննե­րում նշել է, որ մեր հերոսները գործա­րարներն են, որոնք ներդրում են կա­տարում, աշխատատեղեր ստեղծում Տավուշի մարզում: Դա տարակուսանք է առաջացրել Տավուշի մարզի բնակիչների շրջանում, որի շուրջ 350 կմ սահ­մանները պաշտպանելիս վերջին 30 տարում զոհվել, հերոսացել են հարյու­րավոր ազատամարտիկներ: Անցած տարվա աշնանը՝ Արցախում տեղի ու­նեցած պատերազմի ամենաթունդ շր­ջանում՝ 2020 թ․հոկտեմբերի 29-ին, մարզպետ Հայկ Չոբանյանը զբաղված էր 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռ­նության շրջանակում Դիլիջան հա­մայնքի մաս կազմող Հովք գյուղում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․  Մազմանյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ծառատունկ անելով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր` «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն