Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան

article-image

Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման խնդիրների լուծման որոնումներին զուգահեռ պետք է օպերատիվ լուծումներ գտնել այնտեղ ապրող մեր հայրենակիցներին անհրաժեշտ կենսաապահովմամբ և բարեկեցությամբ ապահովման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում։

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մարդկանց՝ օգնություն ակնկալողից սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն ունեցողի դաշտ տեղափոխելու համար։

Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա»,- գրել է Աբրահամյանը։

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն