Մամեդյարովը ծանր է որակել Մնացականյանի հետ Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցությունները. Aysor.am

article-image

«Aysor.am»-ը գրում է․

«Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լուրջ ու ծանր է որակել նախօրեին Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

«Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրեցինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր», - ասել է Մամեդյարովը Բրատիսլավայում։

Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։

Մամեդյարովը նորից հայտնել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է։

«Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, որը երաշխավորում է հայկական զորքի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից օկուպացված տարածքներից, ինչպես դա նախատեսվում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար», - ասել է նա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը