(VIDEO) Նիկոլ Փաշինյանը իշխանությունը հանձնելու նպատակ չունի և ցանկանում է վերարտադրվել ընտրությունները կեղծելու միջոցով. Նարեկ Սամսոնյան

article-image

«Մենք այդ օրինագծի մասին գիտեինք դեռ այն ժամանակ, երբ դեկտեմբեր ամսին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Վահե Գրիգորյանի կողմից գրվել է նմանատիպ նախագիծ, որի հիմնական խնդիրը արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար հնարավորինս հարմար դարձնելու միջոցների ապահովումն է»: Այս մասին «Livenews.am» լրատվականի «Դիտակետ» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովը լուծարելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելուն:

Սամսոնյանի համոզմամբ` արտահերթ ընտրությունների հարցը պետք է դիտարկել երկու կողմով. «Ի՞նչ իմաստ ունի գնալ արտահերթ ընտրությունների, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ունի բարձր ռեյտինգ: Նիկոլ Փաշինյանը տրամաբանորեն չպետք է գնա արտահերթ ընտրությունների: Երկրորդ կողմը այն է, որ եթե գնում ես արտահերթ ընտրությունների, իմանալով, որ չունես բարձր ռեյտինգ, բայց այնուամենայնիվ ինքդ ես նախաձեռնում դա, հետևաբարզ դու ուզում ես կեղծել ընտրությունները»: Նարեկ Սամսոնյանի համար առավել հավանականը երկրորդն է. Նիկոլ Փաշինյանը իշխանությունը հանձնելու նպատակ չունի և ցանկանում է  վերարտադրվել ընտրությունները կեղծելու միջոցով: 

Սամսոնյանը նշել է, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը հաջողելու համար Փաշինյանին անհրաժեշտ է պատգամավորների ձայների մեծամասնությունը, որը նա չունի, ինչի համար նրան անհրաժեշտ են երաշխիքներ, որ կա՛մ Բարգավաճ Հայաստանը, կա՛մ Լուսավոր Հայաստանը կողմ կքվեարկեն նախագծին:

«Թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը պետք է հասկանան մի պարզ բան. եթե իրենց խմբակցություններով սատարեն Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների գնալու ծրագիրը, ոչ միայն քաղաքական դիակի են վերածվելու, այլև պարզապես քաղաքական դաշտում այլևս գոյություն չեն ունենալու»,- նշել է Սամսոնյանը:

«Նիկոլ Փաշինյանը այսպես, թե այնպես գնալու է` անկախ նրանից թե ինչքան ձայն է հավաքելու: Նիկոլ Փաշինյանը  իր գործիքակազմում ունի հնարավոր տարբերակներ, որոնցով նա կփորձի երկարացնել իր իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի գործիքակազմերից մեկը խժդժությունների և բախումների տանելու ճանապարհն է»,- ասել է Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն