Միջազգային կենտրոնամետ դեմոկրատների գործադիր մարմնի նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին բանաձև. Աշոտյան

article-image

Այսօր տեղի է ունեցել Միջազգային կենտրոնամետ դեմոկրատների՝ CDI , գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել և ընդունվել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին բանաձև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության ջանքերով, «Ժառանգություն» կուսակցության հետ միասին հաջողվել է մի շարք կարևոր առաջարկություններ ներառել բանաձևի մեջ։

Մասնավորապես, ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության կարևորությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում։

Անդրադարձել է ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակման խնդրին։

Կոչ է արել իրականացնել ռազմական հանցագործությունների պատշաճ հետաքննություն և պատժել մեղավորներին։

Ադրբեջանին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, պահպանել տարածաշրջանի կրոնական և մշակութային հուշարձանները։

Բանաձևը հղում է անում այդ թվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին (հիշեցնեմ, որ այն պարունակում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք), ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության վրա, որով վերահաստատվում է Արցախյան կարգավորման համար Հիմնարար սկզբունքների և էլեմենտների կարևորությունը»,- գրել է Աշոտյանը։


 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն