Գլխավոր դատախազությունն ու Գլխավոր շտաբը բացահայտել են Փաշինյանի հերթական սուտը․ «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել

article-image

Պատերազմում կրած պարտությունը այլոց վրա բարդելու նպատակ հետապնդելով՝ Նիկոլ Փաշինյանը տարատեսակ անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել իր ընդդիմախոսների հասցներին։ Նմանատիպ մեղադրանքներից մեկն ուղղված էր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։

Ըստ Փաշինյանի «հավաստիացումների»՝ Վանեցյանի գլխավորած զորախումբը դասալքության էր դիմել, ինչի պատճառով էլ հայկական կողմը պարտություն էր կրել։ Այս թեզը, որքան էլ որ ծիծաղելի է հնչում, սակայն վերջին ամիսներին այն հանդիսանում է իշխանական քարոզչամեքենայի «գործիքներից» մեկը։

Դասալքե՞լ էին Վանեցյանն ու իր առաջնորդած «Հայրենիք» զորախմբի անդամները, թե՞ ոչ՝ փորձել էր պարզել «Փաստինֆո» լրատվականը: 

«Փաստինֆո»-յի՝ արդյո՞ք «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ, քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, և դասալքության քանի՞ դրվագ է բացահայտվել, ու քանի՞ անձի է մեղադրանք առաջադրվել՝ հարցադրումներին ի պատասխան՝ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ ձեռք չեն բերվել։

Մեկ այլ հարցմամբ՝ «Փաստինֆո»-ն Զինված ուժերի գլխավոր շտաբին խնդրել էր տեղեկատվություն տրամադրել «Հայրենիք» զորախմբի՝ մարտական գործողություններին ունեցած մասնակցության և մարտական առաջադրանքներից խուսափելու դեպքերի վերաբերյալ։

Ի պատասխան՝ Գլխավոր շտաբից հայտնել են, որ 2020թ․ հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Գագիկի Վանեցյանը ներկայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ, ստացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի թույլտվությունը և իր անձնակազմով, կամավորական հիմունքներով ընդգրկվել նոր կազմավորվող ստորաբաժանման կազմում (99156 զ/մ, կազմավորվել է 2020թ․ հոկտեմբերի 29-ին)։

«2020թ հոկտեմբերի 30-ին և 31-ին ստորաբաժանման անձնակազմի հետ (108 մարդ) Նուբարաշեն հրաձգարանում անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ։ Ներդաշնակման պարապմունքների ավարտից հետո՝ 2020թ նոյեմբերի 1-ին, համաձայն ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան կարգադրության, ստորաբաժանումը մեկնել է Արցախի Հանրապետություն և անցել պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության տակ։ 2020թ նոյեմբերի 1-ին մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնացել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին»,- նշված է ԳՇ պատասխանում, որում ընդգծվել է, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։

Այսպիսով՝ թե՛ ՀՀ Գլխավոր դատախազությունը, թե՛ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել են Փաշինյանի հերթական սուտն ու արձանագրել, որ «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել, իսկ Փաշինյանը կրկին զբաղվել է զրպարտությունների տարածմամբ ու սուտ մատնություն արել: 
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
 

Աղբյուր՝ AntiFake.am​​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն