Փաշինյանի աջակիցը ցավակցություն է հայտնում ադրբեջանցիներին և խոստանում, որ «մեղավորները կդատվեն և կարտահանձնվեն Ադրբեջանին»

article-image

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով` տարբեր իշխանական թևերում վաղուց արդեն զարմանալի չեն պրոադրբեջանական ուղղվածություն ունեցող գործիչները և նրանց աջակիցները, որոնք արդեն տարիներ շարունակ խաղաղասիրության, համակեցության և երկու ժողովուրդների համերաշխության մասին տարբեր քարոզչական թեզեր են առաջ տանում:

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախյան 44-օրյա պատերազմի ելքով ու դրան հաջորդած իրադարձություններով` նման մարդկանց թիվն ավելացել է: Նրանք և՛ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, և՛ խաղաղության կոչեր անում:

Հայտնի է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տարիներ շարունակ առաջ է մղել «Խոջալուի ցեղասպանության» ստահոդ և միֆականացված թեզը` մեղադրելով հայկական կողմին: Տարիներ շարունակ Հայաստանը և հայկական քարոզչական խմբերը հաջողությամբ պայքարել են այս հակահայկական և կեղծ թեզի դեմ: Սակայն վերջին տարիներին հայտնի ՊՈԱԿԻ «վերապրոֆիլավորման» հետևանքով այս աշխատանքը ևս բարձիթողի վիճակում է:

Հատկանշական է, որ ներկայիս իշխանություններին սատարում են այնպիսի մարդիկ, որոնք այսօր ցավակցում են ադրբեջանցիներին Խոջալուում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Նրանցից մեկն էլ քաղաքացի Իշխան Վերդյանն է: Վերջինս համոզված և մոլի իշխանական է, որը փետրվարի 26-ին ցավակցում է ադրբեջանցիներին: Իշխան Վերդյանը նշում է, որ «իր հերթին խոստանում է անել իրենից կախված ամեն հնարավորը, որ այն մարդակերները, որոնք իրականացրել են մարդկության դեմ այդ չարագործությունը, դատվեն և արտահանձնվեն Ադրբեջանին»:

Նշված օգտատերը բազմաթիվ հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, ունի նաև առանձին յութուբյան ալիք:

Իշխան Վերդյանը իր տեսանյութերում նաև չի խորշում հեղինակազրկել հայկական բանակը, վիրավորել տարբեր գործիչների: Նրա էջում վխտում են ադրբեջանական օգտահաշիվները, որոնք աջակցում ու շնորհակալություն են հայտնում այդ մարդուն պրոադրբեջանական քարոզչություն անելու համար:

Իհարկե, պարզ է, թե նման հայտարարությունների հիմքերն ուր են տանում: Սակայն մտահոգիչն այն է, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը դադարել է մտածել Հայաստանում գործող ադրբեջանական քարոզիչների մասին, այնինչ հենց նրանք են հանդիսանում ազգային անվտանգության սպառնալիք, ոչ թե այն ֆեյքը, որը հայհոյում է Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին:

Ճանաչե՛ք իրական ադրբեջանական քարոզիչներին:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն