Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել

article-image

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը նախագահում է 1990թ. ապրիլի 24-ից, վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները: Նազարբաևը վերջին անգամ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվել էր 2015թ. ապրիլին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում:

«Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի պաշտոնում», -հայտարարել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով հանրային հեռուստաընկերությունների եթերում։

Նուրսուլթան Նազարբաևը կշարունակի գլխավորել Անվտանգության խորհուրդը։

Այս տարի լրանում է Նազարբաևի 79-ամյակը։ Նա Ղազախստանի առաջին և միակ նախագահն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն