Ո՞վ է ստում. Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանը

article-image

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ մենաշնորհները մեկ օրում չեն առաջացել, որ մեկ օրում վերանան:

Այս դեպքում առնվազն մեկ հարց է առաջանում, թե ինչու է իմքայլական պատգամավորը, որը շատ հաճախ սիրում է մեջբերել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, այս անգամ որոշել խոսել ընդդեմ Փաշինյանի և վերջինիս հայտարարությունների, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան:

Ասվածը ապացուցում են հետևյալ տեսանյութերը.

  1. 2018թ. 21 հոկտեմբեր. «Ես պատիվ ունեմ այսօր ասելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան»: 
  2. 2018թ. 13 նոյեմբեր. «ՀՀ-ում այլևս չկան մենաշնորհներ, ՀՀ-ում չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, ՀՀ-ում չկան ներմուծման և արտահանման արգելքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն