ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

article-image

Մարտի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ։
 
Հայտարարությունում նշվում է տարածաշրջանում բնակչության խաղաղության նախապատրաստման գործընթացի կարևորության, արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում մահվան դեպքերի բացակայության, ռազմական հռետորաբանության նվազեցման կարևորության և այլ կարևոր հարցերի մասին: Ուշագրավ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն կոչերը, որտեղ համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու քայլերից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը, կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի հետ համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: Հայտարարությունում ԼՂ հիմնախդրի արդար և տևական լուծման համար որպես հիմք հիշատակվում են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները և մասնավորապես՝ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքները, հայտարարությունում նաև նշված է հավելյալ տարրերի մասին, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները: Այդ տարրերն են՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի տրամադրումը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցումը իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունքը, ինչպես նաև՝ միջազգային անվտանգության երաշխիքները: Համանախագահները ավելացրել են նաև, որ ԼՂ հիմնախնդրի լուծման այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված իրադրության հասնելը:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը լայն դժգոհության ալիք է բարձրացրել հայաստանյան հասարակական և քաղաքական գործիչների շրջանում, որոշները հայտարարությունը համարում են պատմության մեջ ամենաաննախադեպը (բացասական առումով), քանի որ թաքնված ահռելի հեգնանք և բացառապես պրոադրբեջանական միտում են նկատում դրա մեջ: Մեծ աժիոտաժ է առաջացրել նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղերձները, Արցախի անունից բանակցելուց հրաժարվելը առաջացրել են իրենց բացասական հետևանքները, որն էլ հենց արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Ստացվում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ կայանալիք պաշտոնական հանդիպմանը ուղղակիորեն ստիպված է բանակցել Արցախի անունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն