2019 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության պարգևավճարները կազմել են 466.131.000 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում նախարարությունում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` նախարարների և փոխնախարարների ստացած պարգևատրումները` առանձին:

Նախարարությունից մեզ տեղեկացնում են, որ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին պարգևատրվել են գերատեսչության բոլոր աշխատակիցները (ամսական միջինը 295 աշխատակից), պարգևատրման տարեկան  գումարը կազմել է 466.131.000 դրամ, այդ թվում՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին պարգևատրման գումարը կազմել է 60.475.900 դրամ, արտաբյուջետային միջոցներից՝ 320.872.100 դրամ,  քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների գնահատման հիման վրա պարգևատրման համար նախատեսված գումարներից՝ 84.783.000 դրամ:

Գերատեսչությունից նաև մեզ են տրամադրել 2019 թվականի ընթացքում նախարարի, նախարարի առաջին տեղակալների և նախարարի տեղակալների պաշտոնները զբաղեցրած և զբաղեցնող անձանց ստացած պարգևավճարների չափը:

Հարկ է նշել, որ 2019թ. հունվար և հունիս ամիսներին նախարարին, նախարարի առաջին տեղակալին և նախարարի տեղակալներին պարգևավճարներ չեն տրվել:

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը փետրվար-մայիս ամիսների ընթացքում ստացել է 5.820.420 դրամ պարգևավճար:

Ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը որպես պարգևավճար հուլիս-դեկտեմբեր ամիսներին ստացել է 7.778.150 դրամ:

Նախարարի նախկին առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը փետրվար և մարտ ամիսներին ստացել է 4.545.600 դրամ պարգևավճար:

Արտակ Ասատրյանը նախարարի տեղակալի պաշտոնում` փետրվար, մարտ ամիսներին ստացել է 2.248.760 դրամ, իսկ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում` ապրիլ-հուլիս ամիսներին` 3.322.800 դրամ պարգևավճար, ընդհանուր առմամբ` 5.571.560 դրամ:

Արդարադատության նախարարի ներկայիս առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ստացել է 5.538.000 դրամ պարգևավճար` ամսական 1.107.600 դրամ:

Նախարարի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլ-հոկտեմբեր ամիսներին ստացել է 5.741.350 դրամ պարգևավճար:

Նախկին տեղակալներից Սուրեն Քրմոյանը փետրվար, մարտ ամիսներին ստացել է 4.148.760 դրամ պարգևավճար, իսկ Տիգրան Խաչիկյանը` ապրիլ, մայիս ամիսներին` 1.970.907 դրամ:

Արդարադատության նախկին փոխնախարար, ԲԴԽ ներկայիս անդամ Վիգեն Քոչարյանը փետրվար-մայիս ամիսներին պարգևատրվել է 4.134.330 դրամով:

Ներկայիս փոխնախարարներից Քրիստինե Գևորգյանը հուլիս դեկտեմբեր ամիսներին ստացել է 5.656.620 դրամ, նույն ժամանակահատվածում Սրբուհի Գալյանը` 5.185.235 դրամ պարգևավճար:Նորանշանակ փոխնախարար Վահե Դանիելյանը դեկտեմբերին ստացել է 673.407 դրամ պարգևավճար:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը