Բեռնում...
Այսքանից հետո ալեն սիմոնյանին եթեր տրամադրելը ես ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի և այդ ստահակի գործողությունների արդարացում
16-11-2025 15:33 | Լուրեր

Այսքանից հետո ալեն սիմոնյանին եթեր տրամադրելը ես ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի և այդ ստահակի գործողությունների արդարացում

ArmComedy-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը եթեր են հեռարձակել ալեն սիմոնյանի հետ փոդքասթը, որի մատնագրի հիման վրա կալանավորված են «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը Արմավիր ՔԿՀ-ից գրված հոդվածում ասում էր.

«Հ.Գ. Տեղեկացա, որ ArmComedy-ի կիրակնօրյա եթերը դեռևս պաշտոնապես չի չեղարկվել: Հիշեցնեմ, որ կիրակի օրը ArmComedy-ի տղաների հյուրը ալեն սիմոնյանն է, որի սուտ մատնագրի հիմքով ձերբակալվել են AntiFake.am-ի լրագրողները, երկու ամսով կալանավորվել ենք մենք, և փակվել է AntiFake.am-ը: Այսքանից հետո ալեն սիմոնյանին եթեր տրամադրելը ես ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի և այդ ստահակի գործողությունների արդարացում: Հուսով եմ` մեր գործընկերները հաշվի կառնեն այս ակնառու իրողությունները և իրենց եթերը չեն կեղտոտի մարդկանց հայհոյող և դրա պատասխանը ստանալուց հետո բռնել տվող և մեդիա փակող սրիկային եթեր տրամադրելով»: