Բեռնում...
AntiFake.am-ը ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա իրականացրեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը և խմբագրության նամակը ԱՄՆ դեսպանին փոխանցելու համար
28-11-2025 17:21 | Լուրեր

AntiFake.am-ը ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա իրականացրեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը և խմբագրության նամակը ԱՄՆ դեսպանին փոխանցելու համար

AntiFake.am-ը ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա իրականացրեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը և խմբագրության նամակը ԱՄՆ դեսպանին փոխանցելու համար

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, AntiFake.am-ի խմբագրությունը պիկետ իրականացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության շենքի դիմաց՝ դեսպան Քրիստինա Քվինին ուղղված քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը փոխանցելու և AntiFake.am-ի դեմ իրականացվող արշավի, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին AntiFake.am-ի խմբագրության նամակը հանձնելու համար։

Ուղիղ հեռարձակումը՝ https://www.youtube.com/watch?v=nxPvJhJlRrE&t=1813s

AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը ձերբակալվել էր «Իմնեմնիմի»-ի շինծու քրեական գործի շրջանակներում 3 օրով, քաղաքական գնահատականներ տվեց մեդիայի և երկու մեդիադեմքերի՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ իրականացվող հետապնդումներին։

AntiFake.am-ի ներկայացուցիչ Աիդա Ստեփանյանը դեսպանության շենքի մոտ ընթերցեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը, որն օրեր առաջ հրապարակվել էր տեսանյութով։

Լուսինե Առաքելյան․ «․․․ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա խոսքի ազատության նկատմամբ բացահայտ բռնաճնշում չէ, արդյո՞ք դեսպանատան լռությունը բոլորին խաբելու փորձ չէ, ինչպես ասում էր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլը, ով ամուսնուս ամենասիրելի ԱՄՆ նախագահն է․ «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ, կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»:

Մեծ ակնկալիքով սպասում եմ ձեր արձագանքին: Եթե այդ արձագանքը չի կարող լինել հրապարակային, ակնկալում եմ հանդիպում ձեզ հետ չտեսագրվող ձևաչափով` առավել մանրամասն ձեզ ներկայացնելու գործը, և ձեզնից ակնկալած պատասխանները ստանալու համար: Չէ՞, որ ձեր և եվրոպական գործընկերների լռությունը տեսնում է նաև հայ հասարակությունը»։

AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն էլ ներկայացրեց դեսպան Քվինին նամակում ուղղված կոչերը՝ պահանջել քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի անհապաղ ազատ արձակումը, դիվանագիտական եղանակներով բարձրացնել նրանց կալանքի քաղաքական դրդապատճառների հարցը։ մշտադիտարկում իրականացնել իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ, որոնք ուղղված են AntiFake.am-ի գործունեության սահմանափակմանը, աջակցել Հայաստանում խոսքի և մեդիայի ազատության պաշտպանությանը՝ հատկապես այն պայմաններում, երբ անկախ լրատվամիջոցները դառնում են իշխանական ճնշումների թիրախ։

Պիկետն ավարտվեց «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին» վանկարկումներով։