Բեռնում...
Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին
30-07-2026 13:39 | Լուրեր

Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Թիմին հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը:

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Աղբյուր՝ AntiFake.am