Բեռնում...
Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին
22-12-2025 22:59 | Լուրեր

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

«Վրաստանում խաղաղությունն ու կայունությունը ձեռք են բերվել երկրի ղեկավարության վարած քաղաքականության շնորհիվ»,-երկրում հավատարմագրված դեսպանների համաժողովում այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները կարողացել են պաշտպանել ազգային շահերը և պահպանել երկրի կայունությունն ու խաղաղությունը։

Կոբախիձեն նաև ընդգծել է, որ Վրաստանում այսօր հաստատված խաղաղությունը պատահականություն չէ, այլ հետևողական և խոհեմ քաղաքականության արդյունք։