Հ1-ի Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը
Քաղաքագենտ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հ1-ի Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգևորական է, այլընտրանքային հոգևորական երևի, սարկավագ սպիտակ վերնաշապիկով , փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն ա ուզում ստուգի տեղում են, թե՞ չէ, копьë -ա ման գալիս՝( Աստվածամուխ Սուրբ Գեղարդի) հետ ա: Հաղորդման թեման էլ հետևյալն է «Ինչ է կատարվում եկեղեցու ներսում»: Էս հարցերին ջինսերով ու սպիտակ վերնաշապիկով «կյանքի տղեն» լուրջ դեմքով պատասխանում է, որպես հոգևորական:
Պետրոս Ղազարյանը դեռ երբեք էսքան լուռ չէր մնացել իր հաղորդման ժամանակ:
P.S. ՀԱԷ-ի ազատագրիչին ասեք, որ էս «իրական հայաստանի իրական հոգևորականին» դարձնի իր ազատագրական պայքարի սիմվոլ»:
Աղբյուր՝ AntiFake.am