Բեռնում...
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ»
11-03-2026 12:20 | Մամուլի տեսություն

2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե ընթացիկ տարում` 2026 թվականի հունվարի 1-ից առայսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները որքան պարգեւավճար են ստացել: Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ մարտի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 15 միլիոն 210 հազար 500 դրամ պարգեւավճար։

Այսինքն, ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգեւավճար է բաժանվել։