Բեռնում...
Վերջին օրերին մի քանի բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պшտերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի խնդրանքի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ
23-03-2026 21:15 | Լուրեր

Վերջին օրերին մի քանի բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պшտերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի խնդրանքի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնցում արտահայտվում է Թրամփի ցանկությունը՝ բանակցություններ սկսելու։

«Վերջին օրերին որոշ բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի խնդրանքի վերաբերյալ։

Այդ հաղորդագրություններին համապատասխան արձագանք է տրվել՝ համաձայն Իրանի սկզբունքային դիրքորոշումների։

Պատասխանները ներառում էին անհրաժեշտ նախազգուշացումներ Իրանի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման ծանր հետևանքների մասին։

Ընդգծվել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի վճռական, անհապաղ և արդյունավետ արձագանքին», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ նշելով, որ Թեհրանը որևէ բանակցություններ չի վարել Միացյալ Նահանգների հետ։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Հորմուզի նեղուցի և պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ մնում է անփոփոխ», – հավելել է դիվանագետը։

Աղբյուր՝ AntiFake.am