Միջազգային կազմակերպություններն ու դեսպանները իրենց մեջ ուժ չգտան բարձրաձայնելու և արդար վերաբերմունք պահանջելու ՀԱՑԱԴՈՒԼԻ մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի համար
Նաիրա Կարապետյանը գրել է․
«Միջազգային կազմակերպություններն ու արևմտյան երկրների դեսպանները որոշեցին դառնալ Նիկոլի ռեժիմի ապօրինությունների հանցակից:
Ցավոք, նրանք իրենց մեջ ուժ չգտան բարձրաձայնելու և արդար վերաբերմունք պահանջելու ՀԱՑԱԴՈՒԼԻ մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի և մյուս քաղբանտարկյալների համար:
Նրանք անգամ ուժ և կամք չունեցան այցելելու Նարեկին և մյուսներին:
Չորեքշաբթի AntiFake.am-ի կողմից նրանց հանձնվեցին իրենց լեզուներով գրված տեղեկատվական նամակներ, 2 աշխատանքային օրում չեղավ ոչ մի արձագանք ծայրահեղ միջոցի՝ ՀԱՑԱԴՈՒԼԻ մեջ գտնվող մարդու ԳՈՆԵ առողջական վիճակի մասին:
Շատ ափսոս: Ժողովրդավարությունը պետք է փրկել հենց ձեզանից, ձեր երկակի ստանդարտներից:
Եվս մեկ անգամ խնդրում եմ իմ ընկեր Նարեկին դադարեցնել հացադուլը , պայքարը երկար է լինելու…
Հ.Գ. Տեղեկացա, որ Նարեկին այցելել է բժիշկը և տվել է ԱՆՀԱՊԱՂ վիրահատության ցուցում, որի հնարավորությունը իրավապահները կարող են ապահովել միայն 10 օրից…
Ambassade de France en Arménie
British Embassy Yerevan
Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Italian Embassy
#FreePoliticalPrisoners
#doublestandards
#hungerstrike»:
Աղբյուր՝ AntiFake.am