Բեռնում...
Իրանը պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ անհապաղ նիստ գումարել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո
28-02-2026 14:17 | Լուրեր

Իրանը պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ անհապաղ նիստ գումարել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ արտակարգ նիստ գումարի և դատապարտի այս գործողությունը (ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները – խմբ.)», – նրա խոսքերն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը։

Աղբյուր՝ AntiFake.am