Բեռնում...
Իրանը զգուշացնում է 500 մետր հեռավորություն պահպանել ամերիկյան ռազմաբազների տեղակայման վայրերից
24-07-2026 23:30 | Լուրեր

Իրանը զգուշացնում է 500 մետր հեռավորություն պահպանել ամերիկյան ռազմաբազների տեղակայման վայրերից

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրապարակել է հերթական պաշտոնական հայտարարությունը, որում անվտանգության նախազգուշացում է ուղղել այն երկրների բնակիչներին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան զինված ուժերը։ Իրանակակն պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարությամբ կոչ է արվում այն երկրի քաղաքացիներին, որտեղ գտնվում են ԱՄՆ բազաները և նշվում, որ անվտանգության նկատառումներից ելնելով առնվազն 500 մետր հեռավորություն պահպանել այն վայրերից, որտեղ գտնվում են ամերիկյան ռազմաբազաները։

Փաստաթղթում Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է իր դեմ ռազմական գործողություններ սկսելու, խաղաղ բնակիչների զոհվելու և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Հայտարարության մեջ իրանական կողմը պնդում է, որ Թեհրանը պատրաստ էր բանակցությունների և պատերազմը դադարեցնելու համաձայնության, սակայն, ըստ նրանց, Վաշինգտոնը հրաժարվել է իր պարտավորություններից և վերսկսել ռազմական գործողությունները։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն, Իրանի գնահատմամբ, թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներ և խաղաղ բնակիչների, այդ թվում՝ Իրաքի սահմանի մոտ գտնվող Արբաինի ուխտավորներին։ Իրանական կողմը հայտարարում է, որ նման գործողությունների շարունակման դեպքում պատասխան քայլեր կձեռնարկվեն։

Միաժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ ամերիկացի որոշ զինվորականներ լքել են իրենց բազաները և տեղակայվել քաղաքային տարածքներում, ինչի կապակցությամբ կրկին կոչ է անում բնակչությանը հեռու մնալ այդ վայրերից՝ սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով։